ԳլխավորԽճանկար

Ատամնաբույժի օրն է

Ատամնաբուժարան

Փետրվարի 9-ին աշխարհում նշվում է ստոմատոլոգների մասնագիտական տոնը, տեղեկանում ենք ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջից։

Ստոմատոլոգիան բժշկագիտության հնագույն ճյուղերից մեկն է, իսկ ստոմատոլոգների հովանավորն է Սուրբ նահատակ Ապոլլոնիան: Ապոլլոնիայի տանջանքները հանուն քրիստոնեության այնպես էին զարմացրել ժամանակակիցներին, որ նրա անվան հետ կապված լեգենդներ են ստեղծվել։ Լեգենդներից մեկի համաձայն՝ ընդամենը պետք էր Ապոլլոնիայի անունը արտաբերել, աղոթել նրան, և ատամնացավը կանցներ:

Ժամանակակից ստոմատոլոգիան, իհարկե, հիմնված չէ լեգենդների վրա և տարեցտարի նորանոր հաջողություններ է գրանցում՝ կատարելագործելով բուժման մեթոդները:

Ստոմատոլոգներն են ստեղծում և վերականգնում մարդկության առողջ ու լիարժեք ժպիտը (ու ոչ միայն):

ԵՊԲՀ-ն շնորհավորում է բոլոր ստոմատոլոգներին մասնագիտական տոնի առթիվ:

Comment here