ԳլխավորԼուր

Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ռուսլան Ասլիկյան

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող  մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցի Ազրակ Բաբիրովին ու դարձավ չեմպիոն։

Իսկ ահա Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակիչում պարտվեց ու նվաճեց արծաթե մեդալ։

Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Էլադե Քոչարյանը։

Այսպիսով, Հայաստանը հավաքականը մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։