ԳլխավորԼուր

«ՎԵՈՆ Արմենիա»-ն առաջարկում է ուսանողներին ստաժավորում անցնել «3-րդ սերունդ» ծրագրում

«ՎԵՈՆ Արմենիա»-ն առաջարկում է ստաժավորում անցնել «3-րդ սերունդ» ծրագրում և ստանալ հնարավորություն՝ ձեռք բերելու գիտելիքներ և աշխատանքային փորձ։

Դիմել կարող են ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսի ուսանողները կամ ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները։

Մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2020թ. մայիսի 31-ը:

Ստաժավորման ծրագրի մասին

Շուրջ 12 տարի «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը:

Ծրագրի շնորհիվ երիտասարդները հնարավորություն են ստանում կիրառել իրենց գիտելիքները, մասնակցելով ռեալ բիզնեսի նախագծերին՝ փորձառու մասնագետների ղեկավարման ներքո և ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն միջազգային ընկերություններից մեկում:

Այս տարիների ընթացքում շուրջ 160 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց մեծ մասն այսօր զբաղեցնում է առանցքային պաշտոններ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում և այլ ընկերություններում՝ դառնալով շուկայում պահանջված մասնագետներ տարբեր ոլորտներում՝

• Հեռահաղորդակցություն

• Տեղեկատվական տեխնոլոգիաներ

• Ֆինանսներ և գնումներ

• Իրավաբանություն

• Շուկայագիտություն (մարքեթինգ)

• Վաճառք և այլն։

Ստաժավորման ծրագրին մասնակցությունը վճարվում է 11 ամիսների ընթացքում։ Արդեն 3 ամիս անց լավագույն ստաժորները թափուր աշխատատեղի առկայության դեպքում ընդունվում են աշխատանքի համապատասխան ստորաբաժանումում։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here