ԳլխավորԼուր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 10 մլն դրամ պարգևավճար կստանա

Արթուր Դավթյան

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս՝ ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

«Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ, 500 հազարից մինչև 1 միլիոն՝ 70 մարզիկ»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիվերպուլում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի չեմպիոն։