Փետրվարի 26-ին Կոլումբիայում մի քանի բախումներ են տեղի ունեցել ուսանողների եւ իրավապահների միջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La FM ռադիոկայանին։
Օրվա երկրորդ կեսին Դիսթրիթալ համալսարանի գրեթե 100 ուսանողներ փակել են մայրաքաղաք Բոգոտայի մայրուղիներից մեկը։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ցուցարարները դիմավորել են քարերով։ Ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենա են կիրառել, որից հետո ուսանողները ցրվել են։
Մեկ այլ պատահար է գրանցվել Բոգոտայի մոտ գտնվող Սոաչա քաղաքում։
Գրեթե 100 ուսանողներ դասասեղաններով եւ անվադողերով մի քանի փողոց են փակել։ Ոստիկանները ուժ են կիրառել եւ բացել փողոցները։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Բողոքների հիմնական պատճառները կրթության ոլորտի անբավարար ֆինանսավորումը, ուսուցիչների անբավարար քանակը եւ ուսումնական ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներն են։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։