Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրությամբ խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Նրա խոսքով՝ առավոտյան են այդ մասին իմացել։ Ավերվածություններ չեն եղել, ոչ ոք չի տուժել, քանի որ խաչը տեղադրված է բարձրադիր և ոչ բնակելի հատվածում:
Նշենք, որ խաչը կանգնեցվել էր անցած տարվա նոյեմբերին ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: