ԳլխավորԼուր

Քամին Երևանում շինությունների տանիքներ և ծառեր է վնասել

Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր, հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

Փրկարարները իրականացնում են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման և ապամոնտաժման, տարածքների սահմանազատման ու ծառերի մասնատման աշխատանքներ:

(արխիվային լուսանկար)