ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մալենան ներկայացրել է «Քամի-քամի» երգի ռեմիքս տարբերակը

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան, որը հաղթեց մրցույթում, ներկայացրել է «Քամի-քամի» երգի ռեմիքս տարբերակը։ Հենց այս երգն էլ Մալենային հաղթանակ էր բերել «Մանկական Եվրատեսիլում»։

Երգի հեղինակը Գորգոն Բրիֆն է: Երգի համահեղինակներն են Մալենան, Դավիթ Բադալյանը (Tokionine), Վահրամ Պետրոսյանն ու Դավիթ Ծերունյանը:

Հիշեցնենք` Փարիզում 2021-ի դեկտեմբերի 19-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ — 2021»-ում Մալենան գրավեց առաջին տեղը։ «Մանկական Եվրատեսիլ — 2022»-ը կկայանա Հայաստանում։