ԳլխավորԼուր

Մհեր Օհանյանը դարձավ Սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայ սամբիստները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոն դարձավ 71 կգ քաշային Մհեր Օհանյանը՝ եզրափակչում վաղաժամ հաղթելով վրացի մրցակցին:

Արծաթե մեդալակիրներ դարձան Արշակ Բեկչյանը (64 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ), բրոնզե մեդալներ նվաճեցին Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ) և Արսեն Հայրապետյանը (+98 կգ):

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը 6 մեդալ էր նվաճել նաև սամբոյի մեծահասակների ԵԱ-ում: Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Ավանեսյանը (98 կգ), բրոնզե մեդալակիրներն են Դավիթ Հովսեփյանը, Համլետ Սուքիասյանը, Մհեր Մերջանյանը, Արթուր Մալխասյանը և Ավետիք Պողոսյանը:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լիմասոլում ապրիլի 23-29-ը: Վաղը մրցագորգ դուրս կգան պատանի սամբիստները։