ԳլխավորԼուր

Մանկավարժականի ուսանողները ծառատունկի են մասնակցել

Մանկավարժականի ուսանողները ծառատունկի են մասնակցել

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները ապրիլի 6-ին «Էյ թի փի» (Armenia tree project) բարեգործական հիմնադրամի, Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի հետ համատեղ իրականացրին «Ուսանողական ծառատունկ» ծրագիրը։

Նրանք  Սեմոնյան այգիներում տնկեցին լացող թթենիներ, թխկիներ, ապա շրջայց կատարեցին «Կարին» տնկարանում, ծանոթացան ջերմոցում աճող բույսերին, պայմաններին, խնամելու ձևերին:

Աբովյանակնները մասնակցեցին նաև հարց ու պատասխանի ձևաչափով անցկացվող բնապահպանության թեմայով վիկտորինայի, ձեռք բերեցին նոր գիտելիքներ՝ արգելոցների, ազգային պարկերի, փոշոտման մասին և այլն:

Մանկավարժականի ուսանողները ծառատունկի են մասնակցել Մանկավարժականի ուսանողները ծառատունկի են մասնակցել Մանկավարժականի ուսանողները ծառատունկի են մասնակցել