ԳլխավորԼուր

Վաղն Արեգակի ամբողջական խավարում կլինի

Արեգակի (արեւի) խավարում

2024 թվականի ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումը առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը 2042 թվականի ապրիլի 20-ին, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում:

Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի։