ԳլխավորԼուր

«Հավերժների այգի»՝ Երևանից Ապարան տանող ճանապարհին

«Հավերժների այգի»՝ Երևանից Ապարան տանող ճանապարհին

«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այգին գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ: Այսօր «Հավերժների այգում» տեղի է ունեցել ծառատունկի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։

Ծառատունկին մասնակցել են հյուրեր՝ պետական և դիվանագիտական կառույցներից, մշակույթի և արվեստի, կրթության, սպորտի ոլորտներից: Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 անվանի գործիչների անուններով ծառեր են տնկվել թե՛ անձամբ նրանց ձեռքով, թե՛ ժառանգների և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։

Ծառատունկի առաջին փուլին մասնակցել են նաև պատերազմում զոհված զինվորների ծնողներ: Նախատեսվում է նաև ծառատունկի երկրորդ փուլ:

Comment here