Օգոստոսի 10-ին, ժամը 05։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս․ Թ․ ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։