ԳլխավորԼուր

Փրկարարները արշավախմբի ուժասպառ անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք

Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսարշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև իջել մինչև ստորոտը։ Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի անվտանգ տարածք:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Դվինի համայնքապետը և 2 քաղաքացի:

Comment here