ԳլխավորԼուր

«Բուհն ուսանողն է» նախաձեռնությունը դիմել է նախարար Արայիկ Հարությունյանին

«Բուհն ուսանողն է» նախաձեռնությունը առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ ակնկալելով հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Առաջարկությունները կապված են հեռավար կրթության ժամանակ նկատված թերությունների, թերացումների եւ ստեղծված պայմաններում ուսման վարձերի վճարման հետաձգման հետ։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ի պաշտպանություն դիմում-առաջարկի՝ հավաքվել է գրեթե 500 ստորագրություն։

Նախաձեռնությանը միացել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Աննա Կոստանյանը։

Comment here