Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ: