ԳլխավորԼուր

Կրթվե՞լ, թե՞ հավաքներին մասնակցել. Արթուր Ղամբարյանը՝ ուսանողներին

Բողոքի ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում

Ուսանողնե՛ր, ձեր կրթության և հավաքներին մասնակցելու` իրար հետ այս պահին մրցակցող իրավունքները հնարավորինս զուգակցելու նպատակով` իմ առարկաների` բաց թողնված բոլոր թեմաները մեր անձնական ժամերին (պաշտոնական դասերից դուրս) մենք պարտադիր կլրացնենք, ֆեյսբուքյան էջում գրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Արթուր Ղամբարյանը:

«Մեր պետականության գոյության համար ծայրահեղ վճռական և պատասխանատու այս պատմաշրջանում դուք պետք է մրցակցող այս երկու իրավունքների միջև կատարեք գիտակցված (խիստ ռացիոնալ, էմոցիաներից դուրս) ընտրություն:

Իսկ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացմանը որևէ կերպ, այդ թվում քողարկված խոչընդոտելը, օրինակ` դռներ փակելը, կամ հակառակը` հավաքներին մասնակցելուն որևէ կերպ հարկադրելը ՀՀ քր.օր.ի 236-րդ հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու և մանրազննին քննություն կատարելու առիթ է»,-գրել է նա:

Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել, և այդ շրջանակում հայաստանյան մի շարք բուհերում դասադուլներ են։