ԳլխավորԼուր

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակ. մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Արամ Խաչատրյանի արձանը կոնսերվատորիայի մոտ

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։

«Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին»,–նշվում է հաղորդագրությունում։

Հավելենք` Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին` ժամը 20:00-ից սկսած, Երևանի Թումոյի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված են «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները։