Հունաստանում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Այն կանցկացվի մարտի 31-ից ապրիլի 11-ը Հռոդոս կղզում շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 9 շախմատիստուհիներ՝ ՄԳ Էլինա Դանիելյանը, ՄՎ Լիլիթ Մկրտչյանը, ԿՄՎ Մարիամ Մկրտչյանը, ԿՄԳ Մարիա Գևորգյանը,ԿՄՎ Սուսաննա Գաբոյանը, ԿՖՎ Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը, Գաբրիելա Հարությունյանը։