Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) միջազգային գրոսմայստերի տիտղոս է շնորհել միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
21-ամյա շախմատիստուհին 2353 վարկանիշով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 90-րդ տեղում է։
Այս տարվա դեկտեմբերին Մկրտչյանը դարձել է Աստանայում կայացած Kazakhstan Chess Cup 2025 միջազգային մրցաշարի հաղթող: Հայ շախմատիստուհին 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և կիսել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը գրավել է առաջին տեղը։
Նշենք, որ Մարիամ Մկրտչյանը 2014 թվականին դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն: 2022 թվականին նա հաղթել է Հայաստանի կանանց առաջնությունում և ընդգրկվել երկրի կանանց հավաքականում։ Նույն թվականի սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը դարձավ մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ ցուցադրելով բացարձակ արդյունք՝ 11 միավոր 11-ից: Նույն թվականին 9 հնարավորից 8,5 միավորով Մկրտչյանը հաղթեց Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



