ԳլխավորԼուր

ՀՀ բռնցքամարտիկները բողոքի ակցիա են անում ռինգում. ԶԼՄ

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռայեսի հետ։ Մրցավարները հաղթանակը շնորհեցին Իսպանիայի թիմի անդամին, հայտնում է news.am-ը։

Հայաստանի թիմը համաձայն չէ մրցավարների որոշման հետ և չի իջնում ռինգից՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։

Տեղեկացնենք, որ այսօր կիսաեզրափակիչում Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ, նրանցից Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը ու Ռաֆայել Հովհաննիսյանը անցել են եզրափակիչ։