Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 204 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ։
Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը (67 կգ, անձնական մարզիչ` Գառնիկ Աբրահամյան) աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ և հրեց 155 կգ: Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննեսը 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews