ԳլխավորԼուր

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչները Գերմանիայում են

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչները ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ Հայաստանի պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնություն այցի շրջանակներում այցելեցին քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերություն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատակագծի մշակման առանձնահատկություններին առընչվող մի շարք նկատառումներ, փոխանակվեցին մտքեր՝ ինչպես ճարտարապետական լուծումներով հնարավոր կլինի ակադեմիական քաղաքը ներկայացնել որպես համապարփակ ինտելեկտուալ ժամանցի կենտրոն։

Ընդգծվեց, որ նախագծման աշխատանքներն ընթանում են համաձայն ծրագրի ժամանակացույցի, իսկ հաջորդ փուլը կամփոփվի ընկերության՝ առաջիկայում Հայաստան այցի շրջանակներում։