Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին ասված է նրա ֆեյսբուքյան էջում:
«Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը…»,-մասնավորապես գրել է Ղարախանյանն իր էջում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը հեռացվել էր աշխատանքից արտերկիր աշխատանքային այց կատարելու համար` առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի։