20-ամյա վրացի Ալեքսանդր Աբուսելիձեն լուցկիներից հավաքել է SpaceX ընկերության Starship տիեզերանավի մոդելը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Մոդելի բարձրությունը 3 մետր է։
Ալեքսանդրը իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Նա ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ եւ գլխավորում է Բաթումիի քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը։
Աբուսելիձեի խոսքով` այս բարդ կառույցը ստեղծելու համար օգտագործել է 300 հազար լուցկի (6250 տուփ), պահանջվել է մեկ տարի։
Բաթումիի 20-ամյա բնակիչը մի քանի տարի է, ինչ զբաղվում է այդ զբաղմունքով։ Նրա աշխատանքներից են նաև Բիգ Բենի (10 հազար լուցկի), Wizz Air ինքնաթիռի (21 հազար լուցկի) և Royal Caribbean զբոսանավի (100 հազար լուցկի) մակետները։