ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաք. տեղի է ունեցել Բժշկական աշխատանքային խմբի առաջին նիստը

Բժշկական աշխատանքային խմբի առաջին նիստը

2024 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված Բժշկական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչները։

Հանդիպման յուրաքանչյուր ոլորտային ներկայացուցիչ հայտնեց իր կողմից ներկայացրած ԲՈՒՀ-ի և գիտահետազոտական կազմակերպության դիրքորոշումը՝ հանդիպման օրակարգում ներառված թեմաների վերաբերյալ: Մասնավորապես, յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից դիտարկվեց ինչպես բժշկական, այնպես էլ այլ կլաստերներում վերջիններիս ներգրավվածության նպատակահարմարության հեռանկարը, քննարկվեցին Բժշկական կլաստերի կառուցվածքին առնչվող այլ հարցեր ևս:

Բժշկական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախանշվեցին համատեղ աշխատանքներին առընչվող առաջարկների շրջանակը և հետագա համագործակցության ուղղությունները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքը՝ հետագա գործունեության վերաբերյալ առաջարկներ և կարծիքներ ներկայացնելու ձևաչափով:

Հավելենք՝ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական, Սպայական։