ԳլխավորԼուր

Արցախի նախագահը պարգևատրել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արտյուշա Հարությունյանին՝ նրա 70-ամյակի առթիվ:

Արցախի ղեկավարը շնորհավորել է Արտյուշա Հարությունյանին հոբելյանի կապակցությամբ և տնտեսության բնագավառում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Նախագահը բարձր է գնահատել Արտյուշա Հարությունյանի նշանակալի ավանդը հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում և հույս հայտնել, որ նա դեռ երկար տարիներ կշարունակի փոխանցել իր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին:

Comment here