ԳլխավորԼուր

Արծվաբերդում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից մարտի 18-ի գիշերը ահազանգել են ոստիկանության Տավուշի բաժին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22։10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին են ահազանգել «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված երիտասարդ։

Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզել են, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող խաչմերուկում։

Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ վիճել են կենցաղային հարցերի շուրջ։ Միջադեպի մասնակիցներից 26-ամյա տղան, որը Արծվաբերդի բնակիչ է, դանակահարել է մի քանի այլ երիտասարդի։ Վիրավորներից մեկը մահացել է, մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ։

26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ու ներկայացվել քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։

Comment here