ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակված 115 անձանց կյանքին վտանգ չի սպառնում

Հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 115 անձանց առողջական վիճակը բավարար է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանցից 38 աստիճանից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 անձ: 39-ից բարձր ջերմություն ունեցող չկա: 37-ից բարձր ջերմություն ունեն 34 մարդ:

«60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունն այս բարձրերի մեջ չի մտնում: Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին՝ նախարարը նշել է, որ Չինաստանում օջախները կարողացել են մարել, երեկ Չինաստանում նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել: «Սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, արդեն 10 հազարի է հասնում,  մահերի թիվը մոտենում է 3 հազարի: Մահացողների մեծ մասը մեծ տարիքի անձինք են»,- տեղեկացրել է Ա. Թորոսյանը:

Comment here