Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:
Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է:
Դասընթացը մեկնարկելու է մարտի 20-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավարներին․
• Հայաստանի Հանրապետության ուսուցիչները՝ Մարիետա Դումիկյանին (marieta@ktak.am)
• Արցախի Հանրապետության ուսուցիչները՝ Սոնա Գևորգյանին (sona@ktak.am)
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 19-ը` ժամը 18։00-ն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։