ԳլխավորԼուր

Շաղատ գյուղում տրակտոր է շրջել, վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1971 թ.) գլորվել է մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տրակտորի խցիկից դուրս են բերել վարորդի դին և պատգարակով մոտեցրել (մոտ 80 մետր) շտապօգնության ավտոմեքենային: