Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Ջեյհուն Բայրամովին հոկտեմբերի 9-ին հրավիրել է բանակցությունների։ Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում հումանիտար նկատառումներով՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով:

Comment here