ԳլխավորԼուր

Երկրաշարժ` Տաշիրի մոտակայքում

Երկրաշարժ

Այս գիշեր ժամը 03:40-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։