Այսօր և վաղը Հաղթանակի կամրջով երթևեկությունը կդադարեցվի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 17-ի 07:00-ն, փակ կլինի Հաղթանակի կամրջով երթևեկությունը»,– գրված է հաղորդագրությունում: