ԳլխավորԼուր

Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։