ԳլխավորԼուր

Մեկնարկում է ձմեռային զորակոչը. ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է

Ձմեռային զորակոչ

2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև  զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։

Պաշտպանության նախարարությունը բանակի շարքերը համալրող զինակոչիկներին և 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հիշեցնում է նաև այն ծրագրերի մասին, որոնք գործում են ինչպես զորակոչի շրջանակում, այնպես էլ հետագա ծառայության ընթացքում`

«Պաշտպան հայրենյաց»

18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։