ԳլխավորԼուր

Մանկական գրքի միջազգային օրն է

Այսօր Մանկական գրքի միջազգային օրն է։ Այն նշվում է ապրիլի 2-ին՝ դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը։ Սահմանվել է 1967 թվականին՝ մանկական և երիտասարդական գրականության ոչ առևտրային միջազգային խորհրդի կողմից (IBBY)։

🦋IBBY-ի Ազգային բաժանմունքներից մեկն ամեն տարի այս հրաշալի տոնի հովանավորը դառնալու պատվավոր իրավունք է ստանում: Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում հովանավոր երկրից հայտնի գրող, որ գրի մոլորակի երեխաներին ուղղված ուղերձը: Նաև՝ հայտնի նկարիչ, որ պատրաստի Մանկական գրքի միջազգային օրվա պաստառը: 2020 թվականի հովանավորն է Սլովենիան, թեման՝ «Բառաքաղց»: Տարվա պաստառին մի քանի լեզուներով, նաև՝ հայերեն, տպատառ գրված է «Գրքեր» բառը

Օրվա առթիվ Հայաստանի Ազգային գրադարանն առաջարկում է ծանոթանալ գրադարանում պահվող ֆրանսիական մանկական գրականությանը: Ցուցադրությունը գրադարանում բացվել էր «Ֆրանկոֆոնիայում հեքիաթի շուրջ» միջոցառման շրջանակում:

📖Մանկական գրականությունը ներկայումս գրական առանձին ուղղություն է, մինչդեռ համեմատաբար վերջերս է ձևավորվել: Մանուկները միայն 19-րդ դարում հնարավորություն ստացան ընթերցել հատուկ իրենց համար գրված ստեղծագործություններ, մասնավորապես՝ Գրիմ եղբայրների և Անդերսենի հեքիաթները:

usanogh.am-ի պատանեկան գրքերի ցանկը՝ այստեղ։

Comment here