ԳլխավորԼուր

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Մայր աթոռի եկեղեցու գմբեթը ներսից

Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոս  Գարեգին Երկրորդի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:

«Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։

Մասնակցության և լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել Լուսարարապետության գրասենյակ (010) 51 71 90 կամ (093) 02 51 63 հեռախոսահամարներով»,-հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: