ԳլխավորԼուր

Տեառնընդառաջի նախատոնակ. որ եկեղեցիներում ու ինչ միջոցառումներ կլինեն այսօր ու վաղը (ժամանակացույց)

Տյառնընդառաջ, Տըրընդեզ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմից էլ տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորեւ ներկայացնում ենք ժամանակացույցը:

Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի — ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի — ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում;

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի — ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30;

Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի — ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00;

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի — ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;

Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի — ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի — ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30;

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի — խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները;

Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի — միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30;

Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ — ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40;

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի — ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի — ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30;

ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի — ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի — ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30;

Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի — ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30: