ԳլխավորԼուր

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը։

Քիչ առաջ դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակեց դատարանի վճիռը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց 2 մլրդ դրամի գրավով։

Պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու 3 միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաեւ՝ գրավ կիրառելու մասին։

Մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր միջնորդությունները, որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։

 

 

Comment here