ԳլխավորԼուր

Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկարի» հանդիսավարին. տեսանյութ

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, որը «Օսկար» է ստացել «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ որոշել է պաշտպանել իր կնոջը և հարվածել է վարող Քրիս Ռոքին, հայտնում է Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռոքը Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինկետ Սմիթի սանրվածքի վերաբերյալ կատակ է արել ու համեմատել նրան «Զինվոր Ջեյն» ֆիլմում Դեմի Մուրի սափրած գլխով կերպարի հետ: Ի դեպ, Փինկետ Սմիթը մազաթափության խնդիր ունի և արարողությանը եկել էր սափրած գլխով:

Այդ խոսքերից հետո Ուիլ Սմիթը բեմ է դուրս եկել և հարվածել գործընկերոջ դեմքին։ Երբ դերասանը վերադարձել է իր տեղը, նա բղավել է, որ Ռոքը չդիպչի իր կնոջը։

Ավելի ուշ՝ մրցանակը ստանալու ժամանակ, Սմիթը արարքի համար ներողություն է խնդրել Ռոքից ու կինոակադեմիայից։