Ամերիկյան People ամսագիրը որոշել է 2023 թվականի ամենասեքսուալ տղամարդուն։ Նա «Կրքի անատոմիան» («Գրեյի անատոմիան») հայտնի սերիալի և «Բրիջիթ Ջոնսի օրագրի» երրորդ մասի հերոս Պատրիկ Դեմփսին է։
«Ես ուրախ եմ, որ դա տեղի է ունենում հիմա իմ կյանքում. հաճելի է ճանաչում ունենալը, և, իհարկե, իմ էգոն շոյվեց, բայց դա ինձ նաև հնարավորություն է տալիս օգտագործել այն ինչ-որ դրական բանի համար»,-ասել է 57-ամյա Դեմփսին ամսագրին տված հարցազրույցում։
Իր երկրորդ կնոջ ՝ Ջիլիան Ֆինկ Պատրիկի հետ միասին է ավելի քան 24 տարի։ Նրանք ունեն երեք երեխա՝ 21-ամյա Թալուլան և 16-ամյա երկվորյակներ Սալիվանն ու Դարբին։
2015-ին զույգը որոշել է բաժանվել, սակայն 2016-ի նոյեմբերին ամուսինները, այնուամենայնիվ, հաշտվել են։
Դեմփսին հայտնի է ավտոմրցարշավների իր տարվածությամբ։ Նա ավտոարշավորդ է, LMGTE Am դասի Լե Մանի 24-ժամյա մրցավազքի 2015 թ. արծաթե մեդալակիր է:
Նկարահանվել է նաև «Նորաձև բան», «Հմայվածը», «Հարսնացուի ընկերը», «Տրանսֆորմերներ 3. լուսնի մութ կողմը» ֆիլմերում։
Վերջերս Պատրիկը նկարահանվել է իտալացի ավտոկոնստրուկտոր և ավտոարշավորդ Էնցո Ֆերարիի մասին պատմող «Ferrari» ֆիլմի գլխավոր դերում՝ մարմնավորելով մրցարշավորդ Պիետրո Տարուֆիին։
Հիմնել է Պատրիկ Դեմփսիի կենտրոնը ՝ ի պատիվ իր հանգուցյալ մայրիկի ՝ քաղցկեղով հիվանդներին և նրանց մտերիմներին աջակցելու համար:
2022 թվականին People-ը ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչել Քրիս Էվանսին՝ «Ամերիկայի կապիտան»-ին Marvel տիեզերքից։ 2021 թվականին այդ տիտղոսը նվաճել էր դերասան Փոլ Ռադը։