ԳլխավորԼուր

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Առուշ Առուշանյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը րոպեներ առաջ հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով վճիռը։

Դատարանը Առուշանյանին անմեղ ճանաչեց ՀՀ ՔՕ 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով:

Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարի պաշտոնից զրկելը հինգ տարի ժամկետով: Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով: Նա նաև մեղավոր ճանաչվեց ՔՕ 113 հոդվածի 3-րդ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:

Դատարանը որոշում կայացրեց Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկատարել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:

Առուշ Առուշանյանի նկատմամբ  որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը և վերջինս անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Առուշ Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 16-ից։