Դեկտեմբերի 20-ին Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի առաջնախաղը։
Բեմադրող ռեժիսորը Արտյոմ Ավետիսյանն է, որը Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը»` ֆրանսերենով գրված առաջին պատմավեպը, վերածել է պիեսի, իսկ երաժշտության և գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է։
Ներկայացման առաջնախաղին ներկա գտնվեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխախարար Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, թատերարվեստի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք ավարտից հետո շփվեցին ներկայացման դերասանների (քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի ուսանողների) հետ։
Ներկայացման մուտքն ազատ է. թատրոնի ղեկավարությունը կոչ է անում կրթական ոլորտի ներկայացուցիչներին խմբային այցեր կազմակերպել ներկայացումը դիտելու համար։