Հոլիվուդյան հայտնի դերասան Թիլ Շվայգերն այցելել է Հայաստանի կինոլոգիական միություն և «Գամփռ կենտրոնում» ձեռք է բերել հայկական գելխեղդ շուն՝ գամփռ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը։
Շվայգերի ձեռքբերած գամփռի մականունը Վան է։
Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Usanogh.am-ին հայտնեց, որ Շվայգերը Հայաստան էր եկել ռեժիսոր, դերասան, սցենարիստ Արման Նշանյանի հրավերով։ Դերասանն ու բռնցքամարտիկը հին ընկերներ են, հաճախ են հանդիպում Գերմանիայում։
Արթուր Աբրահամը 2012 թվականին նկարահանվել է նաև Շվայգերի «Դեպքի վայր» ֆիլմում` հանցագործի դերում։
Շվայգերը Հայաստան էր եկել թիմի հետ, դիտարկել են հայաստանյան տարբեր վայրեր, քանի որ նա նպատակ ունի մեր երկրում ֆիլմ նկարահանելու։ Գերմանացի դերասանը շատ է հավանել Հայաստանը ու խոստացել է վերադառնալ։