Այսօր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանի 85-ամյակն է։ Այդ առիթով շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Դուք այն եզակի արտիստներից եք, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով՝ արժանանալով բարձր գնահատանքի: Թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին կերտած Ձեր անզուգական կերպարները, որոնք առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը:
Գուժ Մանուկյան արվեստագետի անունն արդեն 55 տարի ամուր թելերով միահյուսված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը: Շուրջ կես դար Դուք հաստատում եք պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրումի չափանիշը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ տարիներ և նոր ներշնչումներ»:
Usanogh.am-ը ևս շնորհավորում է սիրելի դերասանին ու ներկայացնում նրա 75-ամյակի կապակցությամբ «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը։