ԳլխավորԼուր

Իրենց հաշվին պարտադիր ՊՇՌ թեստ հանձնելու նախարարի հրամանը հակասահմանադրական ճանաչվեց

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց Առողջապահության նախարարի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել պահանջը, ըստ որի պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին: Ավելի վաղ այդ ժամկետը 2 շաբաթ էր։