ԳլխավորԼուր

FAF-ն ու Արամ MP3-ն նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ նվիրված ֆուտբոլի ազգային հավաքականին

Առաջին հայկական ճակատը (FAF) ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին նվիրված նոր երգ  ու տեսահոլովակ, հայտնում են FAF-ից։

«Կարևորագույն խաղերին ընդառաջ FAF-ը համագործակցելով Արամ MP3-ի հետ` ներկայացնում է հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ: Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը կարծում ենք կսիրվի հայ երկրպագուների կողմից և լրացուցիչ ուժ կհաղորդի հավաքականի տղաներին առաջիկա խաղերից առաջ:

Նմանատիպ նախագծերը ուղղված են Հայաստանում ֆանատական մշակույթի տարածմանը և լինելու են շարունակական:

Ձեզ ենք ներկայացնում «Առա՛ջ, առա՛ջ հայեր» երգը և տեսահոլովակը:

Եկեք միասին երգենք, գոռանք և վանկարկենք «Առաջ, առաջ հայեր», հավատանք տղերքին, հավատանք հաղթանակին»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Սեպտեմբերի 11-ին էլ Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի հավաքականին: