ԳլխավորԼուր

Կապույտ քարտ` ֆուտբոլում

Կապույտ քարտ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Կապույտ քարտ կստանա այն ֆուտբոլիստը, որը կվիճի մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանի։

Կապույտ քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից:

1 կապույտ ու 1 դեղին քարտ ունենալու դեպքում խաղացողը միանգամից կստանա կարմիր քարտ։ Ֆուտբոլիստը խաղը կլքի նաև երկու կապույտ քարտ ունենալու դեպքում։

Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում: