ԳլխավորԼուր

Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Հայաստանում

Ֆրանկոֆոնիա, դրոշներ

Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Հայաստանում: Մեր երկրի թեկնածությունը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի կայացած նիստում:

Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:

Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցկացվել է  Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարության ղեկավարների 17-րդ գագաթաժողովը։